20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել. քաղաքագետ

«Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել՝ չեզոքացնելով հայկական շահը տարածաշրջանում»,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ զարմանք հայտնելով տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի առնչությամբ.

«Ինչպես կարելի է անպատասխան թողնել երեկվա Ալիեւի խայտառակ ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, որի 85 տոկոսը նվիրված էր Հայաստանի վերաբերյալ սուտ տեղեկատվությանը՝ էլ Նժդեհ, ԱՍԱԼԱ, Հայաստանը ներկայացվեց տեռորիզմի հովանավոր … »: 

Քաղաքագետը լրջագույն սպառնալիք է տեսնում տարածաշրջանում թուրքական ագրեսիվ դիրքավորման եւ վերջինիս ռազմական գործոն դառնալու մեջ: «Թուրքիան պաշտպանության, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նախօրեին Էրդողանի բերանով բացահայտ հայտարարում են թուրքական մինիմում եւ մաքսիմում պլանների մասին: 

Նախ չեզոքացնել եւ վերացնել Հայկական գործոնն ու հայկական հարցի գործոնը այն երկրների ձեռքին, որոնք հայկական հարցը օգտագործում են Թուրքիային զսպելու համար: Եւ պաշտոնական Երեւանի լռությունը թույլ է տալիս Անկարային լուծել այս հարցը: Ապա փորձում է ապահովել իր մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ մեղադրելով Հայաստանին, թե քուրդ զինյալներ են տեղակայվում սահմանին՝ սա շատ լավ առիթ ծառայեցնելով հայկական կողմերի նկատմամբ ռազմական ագրեսիայի, հնարավոր պատերազմին թուքական մասնակցության համար»,-նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ