27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Եթե Նիկոլ Փաշինյանին ընտրություն տրվի՝ Ծառուկյա՞նը, թե՞ Ալիեւը

Եթե Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրվի կամ Գագիկ Ծառուկյանին կալանավորել, կամ Ալիեւին պատասխանել, 2 րոպե անգամ չի մտածի եւ ողջ գիշեր կզբաղվի Ծառուկյանով: Այս մասին այսօր Հենարան մամուլի ակումբ լրագրողների հետ հանդիպմանը ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանը՝ նշելով, որ Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային զարգացումներից:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում այն վտանգներին եւ սպառնալիքներին, որ այսօր ծավալվում է Հայաստանի շուրջ. Թուրքիան տարածաշրջանում դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ ռազմական գործոն, Արցախյան հակամարտության հարցում Թուրքիան  հանդես է գալիս որպես կողմ, միջազգային գործընկերները 0-ական վստահություն ունեն Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ որեւէ կերպ շփում չկա Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործընկերների միջեւ: 

Պաշտոնական Երեւանը բացարձակ անտարբեր է Ադրբեջանի կեղծիքի եւ ստի վրա հիմնված քարոզչության նկատմամբ. Ալիեւի հայտարարությունները, որով Հայաստանը ներկայացվում է որպես տեռորիզմի օջախ, որեւէ կերպ պատասխանի չեն արժանանում ՀՀ իշխանության կողմից. կամ դրանք որակվում են որպես հուզումնառատ ճառեր, կամ խոսվում է Երեւանի հիասթափվածության մասին: Տպավորությունն, ըստ Մելիք-Շահնազարյանի այնպիսին է, որ որեւէ բառ հայկական կողմը չի արտաբերում, որպեսզի չլարի առանց այդ էլ լարված իրավիճակը, մոտավորապես՝ ասեն, անցնի, գնա տրամաբանության մեջ: 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ