26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով․ Փաստ

Սեպտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։

Առաջին հայացքից վրիպակ հիշեցնող այս կեղծիքը ունի շատ խորը քաղաքական նշանակություն, քանի որ ԱՀԿ կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելուց հետո երկու օր Փաշինյանը շարունակում էր իր նախընտրական քարոզարշավը՝ կազմակերպելով մարդկանց զանգվածային կուտակումներ։ Այս հանգամանքը թաքցնելու նպատակով, ըստ Ղազինյանի ներկայացրած հաղորդման, ՀՀ կառավարության որոշման մեջ դիտավորյալ կեղծվել էր պանդեմիա հայտարարելու օրը։ Ըստ էության, դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով: Քրեական գործի շրջանակներում արդեն պարզ կդառնա, թե, բացի Նիկոլ Փաշինյանից, էլ ովքեր են ներգրավվելու այս գործում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ