24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

«Մելանյա Թրամփը չոքեչոք մտավ աշխարհակալ Նիկոլի մոտ և խոստացավ կատարել նրա բոլոր ցանկությունները». շարունակեք «ցնցել»

708052

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկը շարունակում է իր պրիմիտիվ և տկարամիտ ծառայությունները մատուցել Նիկոլին՝ ուղղակի ցնցող վերնագրերով նյութեր տեղադրելով համացանցում ու մտածելով, որ այդպես գովազդում և գովաբանում է իրենց կուռք Նիկոլին, որից, ըստ այդ ալիքի, հիացած և վախեցած է ողջ աշխարհը…

Վերջին մի քանի օրերին այդ ալիքի՝ Նիկոլին գովաբանող և գովազդող տկարամիտները մի քանի նյութեր են հրապարակել, որտեղ պարտադիր առկա է «ՑՆՑԵԼ» բառը…

Այո՛, այդպիսի տգիտությունը դիտող նորմալ մարդն իրոք ցնցումների մեջ կարղ է հայտնվել ոչ միայն այդ հիմարությունները դիտելուց, այլև դիտումների և այդ ապուշությունները հավանողների քանակից…

708052

Այս նյութերից պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը, նույն Քարդաշյանն ու Ծառուկյանը միասին, Շմայսը, Նիկոլի տղան ու այս ամենին գումարած Մերկելը ցնցում են Նիկոլին…

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ այս վերնագրերի հեղինակը հենց Նիկոլն է, ով այս նյութերի միջոցով բացահայտում է իր վաղեմի, բայց խելահեղ երազանքները…

Տեսնես՝ երբ ենք դիտելու «Մելանյա Թրամփը չոքեչոք մտավ աշխարհակալ Նիկոլի մոտ և խոստացավ կատարել նրա բոլոր ցանկությունները Դոնալդ Թրամփին փրկելու և իրեն վերադարձնելու դեպքում»… 

Գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ