26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համավարակի վիճակագրությունը նոր թափ է հավաքում

Հայաստանում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47877 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 268322, վերջին մեկ օրում` 2256 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3617 պացիենտ, վերջին մեկ օրում պակասել է 148-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43026 անձ` վերջին մեկ օրում 350 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ