26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է հնարավորություն ունենալ հասկանալ, թե ինչու ու որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում. Վարչապետ

Մինչև 2050 թվականը 1 շնչի հաշվով պետք է ունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը, Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր մի զինվորը իր սպառազինության, տեխնիկայի, անհատական պատրաստվածության մակարդակով պետք է լինի ամենամարտունակը, մեկ շունչ ի՞նչ է նշանակում, որ մեր մեկ զինվորը, օրինակ, կարող է դիմակայել պոտենցիալ հակառակորդի յոթ կամ տասը զինվորի, բնակաբանար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ», – ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պետք է ուժեղացնի մեկ զինվորի մարտունակությունը։

Նա ասաց, թե Հայաստանը պետք է ունենա աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։

«Սա շատ կարևոր կետ է, սա նշանակում է՝ իմանանք ավելին այն անհրաժեշտ ինֆորմացիայի, որը մեզ պետք է աշխարհի հետ հարաբերվելու համար, ավելի լավ ճանաչել աշխարհը ու հնարավորություն ունենալ հասկանալ, թե ինչու ու որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում ու որտեղ է, որ մենք պետք է ուղղենք մեր մասին պատկերացումները աշխարհում», – ասաց ՀՀ վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ