28 Նոյեմբերի, Saturday, 2020
KFC

Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան. tert.am

f5f648109d0c6d_5f648109d0caa.thumb_

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի երիտասարդների, ուսանողների ու կուսակցության երիտասարդ համախոհների հետ, հանդիպման առիթը ԲՀԿ ուսխորհրդի բացումն ու նրանց մտահոգող խնդիրների մասին քննարկումն է եղել: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ շարունակելու է հնարավորինս աջակցել նրանց ոչ թե խոսքով, այլ գործով:

«Ես միշտ ասել եմ, որ մեր ապագան երիտասարդներն են, ուսանողներն են, նրանք չպետք է կոտրվեն, հիասթափվեն, պիտի պիտանի մարդ դառնան հայրենիքի համար, ոչ թե կոտրվեն ու հայրենիքից գնան»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ 2021-ի հունվարի 1-ից նորակազմ ընտանիքներին, որոնք բնակարանի խնդիր ունեն, պետք է հերթագրել, բնակարան ձեռք բերելու արտոնություն ու հնարավորություն տաl, իսկ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրներից ելնելով` ուսանողներին պետք է պետությունը արտոնություն տա և ուսման վարձերի վճարման հարցում ընդառաջի:

«Արտակարգ իրավիճակում, այս պայմաններում ծնողները չեն աշխատում, ուսանողին ասում են՝ եթե ուսման վճարը չվճարես, դուրս ես մնալու բուհից: Պատգամավորները նստած խոսում են, պատգամավորը պետք է գրասենյակից դուրս գա, գնա մարզեր, խոսի մարդկանց հետ: Ես հանդիպում եմ մարդկանց հետ, մարդիկ լացում են, դեղի փող չունեն, մարդը փող չունի երեխային դպրոց ուղարկելու համար, հոսանքն անջատել են: Սիրտս ցավում է , ինչո՞ւ, ամբողջ կյանք արել-դրել եմ իմ երկրի համար, եթե իմ ժողովրդի վիճակը վատ է, իմ երեխաների վիճակը չի կարող լավ լինել: Ասում է՝ Ծառուկյանն ասաց սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում»,-ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև հասարակությանը հուզող խնդիրներին ու բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ հասարակությունը գումար չունի, աշխատատեղերը կրճատվել են. «Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու, մենք ասում են՝ փոփոխություններ արեք, որ մարդիկ դա իրենց վրա զգան»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ