27 Փետրվարի, Saturday, 2021
KFC

Ելք չեմ տեսնում․ պետք է փոխվի մեր կառավարությունը․ Շուշանիկ Արևշատյան

Այդ մոգական աթոռին հենց մարդիկ նստում են, սկսում են իրականությունն այլ ձև դիտել։ Աշխատատեղեր ՀՀ-ում ոչ թե ավելացել, այլ պակասել են, եթե ուզում ենք ասել, որ գրանցվել են հին աշխատատեղերը այո և դա շատ լավ է, գուցե դրա հիման վրա  աճ է երևում, բայց իրականում պետք է ճիշտ նայել թվերին։  Իրականում ոչինչ չի փոխվել դեպի լավը, այլ հակառակը՝ մարդիկ մնացել են առանց աշխատավարձի և առանց աշխատանքի։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

«Ես նկատում եմ վատ մթնոլորտ, մարդկանց մոտ մարած աչքեր։ Հասկանալի է՝ աշխարհում պանդեմիա է, սոցիալական հոգսերը շատացել են, սակայն ես չեմ տեսնում մարդիկ մոտիվացված լինեն»,- ասաց նա։

Արևշատյանն անդրադառնալով մշակույթի ոլորտում առակ խութերին, նշեց․ «Մշակույթն ընդհանրապես որպես ոլորտ մահանում է, ես վախենւոմ եմ մի բանեց, որ օդային ճանապարհները բացվեն մշակույթի ոլորտում ով որ մնացել է, այստեղից դուրս կգա, որովհետև արվեստի մարդիկ պետք է ստեղծագործեն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ