24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Ամենասարսափելին

davosi-hamashxarhayin-hamazhog-n141943-1

Հեղափոխության 1-ին ալիքի առանձնահատկությունն այն է, որ այն գլխավորող առաջնորդը դառնում է օտար յուրայինների և օտարների համար։

Արմատական հեղափոխականները համարում են, որ հեղափոխության առաջնորդը դավաճանել է հեղափոխությանը, քանզի առանց դատ ու դատաստանի չի պատժում նախկիններին, սեփականությունն օրը ցերեկով չի խլում հեղափոխական մասշտաբներով, երկիրն արկածախնդրության մեջ չի գցում ցանկալի արագությամբ։ Այլ կերպ ասած՝ հեղափոխական առաջնորդին արմատականները համարում են սխալ հեղափոխական։

Նախկիններն էլ հակառակը՝ համարում են, որ հեղափոխության առաջնորդը չի պահպանում իր խոստումը (բոլոր ժամանակներում բոլոր հեղափոխականները խոստանում են սեր, համերաշխություն, ազատություն, հանդուրժողականություն, խաղաղություն, եղբայրություն, հավասարություն ․․․) և ապօրինաբար հետապնդում է իրենց։

Հանրության մեջ կա նաև մի մեծ երրորդ շերտ, որի վերնախավը իրական փոփոխությունների, պետության արդիականացման ու առաջընթացի կողմնակից է, չի մտնում արմատականների ու մերժվածների շերտի մեջ, բայց նաև չի ընդունում հեղափոխության առաջին ալիքի բերած անգրագիտությունը, դիլետանտիզմը, ստախոսությունն ու դատարկությունը։ Այս շերտի համար հեղափոխության առաջնորդը նույնպես օտար է և անընդունելի։

Ահա այս երեք հոսանքների ազդեցության արդյունքում հեղափոխության առաջնորդը դառնում է անցանկալի անձ հակադիր բևեռներում և ընդահնարապես հանրության բոլոր ակտիվ հատվածների համար։ Մի կողմը նրան համարում է ծախված ու նախորդների հետ լեզու գտած սրիկա, մյուս կողմը՝ պետությունը քանդող սրիկա, երրորդ կողմը՝ իր առաքելությունը վաղուց ավարտած, ապաշնորհ կառավարիչ։ Բայց դա դեռ տանելի վիճակ է։

Ամենասարսափելին հեղափոխության առաջնորդի համար սկիզբ է առնում այն ժամանակ, երբ նա օտար և ատելի է ընկալվում ամբոխի կողմից։ Այդ պահից սկսած քաղաքական բեմահարթակի վրա հայտնվում է գիլյոտինը, որից փրկվելու համար, օրինակ, Կերենսկին, ըստ որոշ պատմաբանների, կանացի շորերով փախավ այլ երկրի դեսպանատան ավտոմեքենայով․․․

Անդրանիկ Թեւանյան

քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ