26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղի՞ց են ֆինանսավորվում Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպությունները

“Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի ունեցած տվյալներով Հայաստանի բնակչության` շուրջ 350-360 հազարը ոչ Առաքելական եկեղեցու հետևորդ է, ընդ որում, 40 տոկոսը քայքայիչ աղանդների հետևորդ, այսինքն, այնպիսի կրոնական այն կազմակերպությունների, որոնք արգելված մեթոդներ են կիրառում իրենց կազմակերպության մեջ մարդկանց ներգրավելու համար:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասել է “Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն” ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, 2011-ին հրապարակված ԱՄՆ պետդեպի տվյալներով` Հայաստանում կրոնական ազատությունների մասին զեկույցի համաձայն,  Հայաստանում բնակվում է ավելի քան 3 միլիոն բնակիչ, որի շուրջ 90 տոկոսը Հայկական Առաքելական եկեղեցուն է դավանում, մյուս մասը պատկանում է այս կամ այն կրոնական կազմակերպությանը:

Ըստ այդ զեկույցի, աղանդավորական կազմակերպությունները ֆինանսավորում են արտերկրից, հիմնականում`  ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Չինաստանից: Որպես կանոն գործում են ցանցային մարքեթինգի սկզբունքներով:

Ամարյանի խոսքով` նույն սկզբունքով գործող կոսմետիկայի հայտնի ֆիրմաները, ինչպիսիք են օրինակ, “Մերի Քեյ”-ը կամ “Ֆաբերլիկ”-ը, առնչություններ ունեն կրոնական կազմակերպությունների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ