26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոլոգիական ակցիաները կլասիկա են. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ձեւավորվում է մի նոր շարժում, որը Եվրոպայում անվանում են “նեո ձախեր”: Նման կարծիք հայտնեց  Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր` հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը:

Իսկանդարյանի կարծիքով` նոր շարժումը սկիզբ է առել դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցով` ի պաշտպանություն  “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի, շարժման վառ դրսեւորումներից են նաեւ փակ շուկայի եւ Մաշտոցի պուրակի ցույցերը:

Բանախոսը նշեց, որ պնդումները, թե այդ ըմբոստ զանգվածը աջակցություն է ստանում արտերկրից, անհիմն են, քանի որ նրանք ասում են նույն բանը, ինչ ասում է  հասարակության ցանկացած անդամ, տարբերությունը` շարժումը տարբեր նպատակներով օգտագործելն է: Իսկանդարյանի համոզմամբ` նախագահական ընտրություններին քաղաքական տարբեր ուժեր կփորձեն հենց այդ ակտիվ զանգվածին ներառել:

Իսկանդարյանը մտավախություն չունի, որ այդ շարժումը կարող է դառնալ նոր կուսակցություն եւ որեւէ բան փոխել: Բանախոսը նշեց, որ եթե այդ ակտիվիստների ցույցերին ներկա գտնվեն ոչ թե 200-300, այլ 40-50 հազար մարդ, այդ դեպքում կարելի է ասել, որ դա լուրջ քաղաքական գործընթաց է: “Այս շարժման մարդիկ միջին խավի ներկայացուցիչներ են, որոնք ունեն կրթություն կամ դեռեւս չեն ավարտել, իսկ էկոլոգիական  ակցիաները կլասիկա են: Եվրոպայում մի շարք կարեւոր կուսակցություններ առաջացել են հենց էկոլոգիական շարժումներից: Այսօր Եվրոպայում կան պատգամավորներ, որոնք տարիներ առաջ եղել են այնպիսին, ինչպիսին Մարիամ Սուխուդյանն է”,-նկատեց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նման շարժումները չի կապում “Facebook” սոցցանցի հետ: Նրա կարծիքով` դա պարզապես կապված է սոցիալական շարժումների եւ հասարակական նախաձեռնությունների աշխուժացման հետ, իսկ “Facebook”-ն ընդամենը մի միջոց է, որը կարող է անել այն, ինչ ժամանակին արեցին հեռուսատեսությունը եւ թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ