26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթական դեպքը, երբ միայնակ կանանց են կպնում ոստիկանները․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, նաև գրառում արել, որ ոստիկանները դիմակը ճիշտ չկրելու համար տուգանել են միայնակ կնոջը այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ կանգնած են եղել տղամարդիկ, որոնք նույնպես դիմակը ճիշտ չեն կրել, սակայն ոստիկանները նրանց ոչինչ չեն ասել: Գրառումը՝ ստորև:

«Հերթական դեպքը, երբ միայնակ կանանց են կպնում ոստիկանները։

Նման մի դեպքի մասին էլ գրել էի (երեխայի հետ միայնակ կնոջ տուգանեցին, այն դեպքում, երբ մի քանի մետր այն կողմ դիմակներն իջացրած տղամարդիկ էին, ընդ որում հետո ոստիկանները մոտեցան, իրենց բարևեցին)։

 

Եւ էլի տարբեր գրառումներ և մեկնաբանություններ եմ հանդիպել հենց կանանց թիրախավորելու մասին։

Ու եթե Սերժիվախտ սեռական հիմքերով նման ակնհայտ թիրախավորումը բազմաթիվ ֆեմինիստական ՀԿ-ների և «սորոսականների» բուռն արձագանքը կառաջացներ, հիմա դաշտում քար լռություն է տիրում»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ