29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Քիչ առաջ բերման ենթարկված Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել․ ի՞նչ եղավ, որ Փաշինյանը հանկարծ մտածեց, որ նման տղային կարող է ասֆալտին փռել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

009A184A-BDCF-45E2-9961-8820B14FE666

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին ու «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան ը։

 

«Տղերքին տանում են Ոստիկանության Վայքի բաժին։

Ուղիղ միացումն ով նայում է, տեսավ, թե որքան կոպիտ ու ագրեսիվ են գործում ոստիկանները Ամուլսարի պաշտպանների դեմ։ Բոլորին քարշ տալով, խեղդելով, շորերը պատռելով՝ բերման են ենթարկում։ Սա ի՞նչ ձև է։ Էս ի՞նչ թշնամություն է։ Ւնչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ։

 

Ախր ասֆալտին փռելու էս մարտավարությունը բումերանգի էֆեկտ է ունենալու։ Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել։ Էտ ի՞նչ եղավ, որ Փաշինյանը հանկարծ մտածեց, որ նման տղուն կարա ասֆալտին փռի, քարշ տալով բերման ենթարկի։ Սրանք լրիվ են կտրվել իրականությունից։ Չեն հասկանում, թե ինչ են սարքում նախ իրենք իրենց, հետո էլ բոլորիս ու պետության գլխին։

Սա անհետևանք չի մնալու։ Խոսքս լավ հիշեք։ Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ