26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հեշտ հանդիպում չէր. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ տարած հաղթանակը որակել է դժվարին:

«Նախորդ երեկո մենք բնավորություն ցույց տվեցինք: Հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պետք է հաղթեինք: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովել տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ մրցափուլում»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրի շրջանակներում «Ռոման» արտագնա խաղում մրցեց «Տորինոյի» հետ: Տան տերերը`«Տորինոյի» ֆուտբոլիստներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: Սակայն «Ռոման» արագ հավասարեցրեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Էդին Ջեկոն: Մինչ թիմերը կգնային հանգստի, «գայլերը» կրկնապատկեցին առավելությունը: Գոլը հեղինակեց Սմոլինգը: Երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: «Տորինո»-«Ռոմա»` 2:3: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն խաղավարտին փոխարինվեց:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ապահովեց իր տեղը Եվրոպայի լիգայում: Մայրաքաղաքայինները 5-րդն են` 67 միավորով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ