03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2020
KFC

Իշխանության ցուցումով ոստիկաններն իրականացնում են սադրանքների շղթա․ Կիվիրյան

2f06582bf8ca776cff082eb284b19bbc_M

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․

«Եթե մարդը պատշաճ կրում է դիմակ, ապա նրան հատուկ մոտենալն եւ անձնագիր պահանջելը նշանակում է, որ գործ ունենք ոչ թե կորոնովիրուսի դեմ պայքարի հետ, այլ լրիվ այլ երեւույթի հետ։ Ընդ որում մի երեւույթի, որը կրում է ոչ թե հատուկենտ, այլ զանգվածային բնույթ՝ Հայաստանի ողջ տարածքում։

Ակնհայտ է, որ իշխանությունների ցուցումով ոստիկանները առանց այդ էլ կարանտինային պայմաններից հոգեբանորեն լարված մարդկանց դեմ իրականացնում են սադրանքների մի ողջ շղթա, որպեսզի այս կերպ իրենց դարձնեն հնազանդ մատերիալ՝ կոտրելով իրենց մեջ հասարակական դիմադրողականության էլեմենտը։

Դա է հենց պատճառներից մեկը, թե ինչու է Նիկոլը առանց որեւէ հիմնավորման ու անհրաժեշտության հա երկարացնում արտակարգ դրությունը, որպեսզի այն օգտագործի մարդկանց դիմադրողականությունը կոտրելու, տարատեսակ ազդեցության միջոցներով նրանց վարժեցման ենթարկելու ու նրանցից լրիվ հնազանդ զանգված ստանալու համար։ Եթե Նիկոլը մտածում է, որ չենք հասկանում իր կողմից ուղղորդվող այդ քայլերի տրամաբանությունը, ապա չարաչար է սխալվում։ Մեթոդիկան էլ գիտենք, ու գիտենք, թե որ դեսպանատունն է այդ գործողությունների ձեռնարկը տվել այս իշխանությունների ձեռքը…»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ