29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը». Արթուր Ղազինյան

Artur-Xazinyan-1

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ հայտարարեց, որ այդ պայքարը տապալված է։ Դրա հետ կապված՝ Արթուր Ղազինյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Այդ պայքարը տապալված է, հանցագործության մասին հաղորդումը ներկայացված է առավելագույնը հիմնավոր։ Ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը՝ նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից։ Այս ամենը կատարվել է ոլորտի համար պատասխանատու սուբյեկտի կողմից, ինչը հանգեցրել է մահվան կամ ծանր հետևանքների»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ըստ նրա, իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը հիմնված է եղել Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի վրա, և այդ հաղորդումը որևէ առնչություն չունի արձանագրված 600 մահերի, հանցավոր անփութության և անգործության, ինչպես նաև համավարակի շուրջ պտտվող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։

«Ուզում եմ տեղեկացրել, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հանցագործության մասին հաղորդումը՝ հրաժարվելով հարուցել քրեական գործ։

Նախաքննական մարմինը հաստատված է համարել այն հանգամանքը, որը մենք նշել ենք, որ առողջապահական համակարգում մարդու կյանքի և առողջության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն երկրում առողջապահության քաղաքականության մշակման համար պատասխանատու սուբյեկտները։ Այդ քաղաքականությունը մշակում է Կառավարությունը, իսկ լիազոր մարմին է հանդիսանում Առողջապահության նախարարությունը։ Հետևաբար՝ տեղեկատվություն տրամադրելու իրավունք ունենք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարության այլ պաշտոնատար անձինք։

Հանցակազմի օբյեկտն առողջապահության ոլորտում հասարակական հարաբերություններն են, հանցակազմի օբյեկտիվ կողմը տվյալ պարագայում հանդիսանում է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվություն թաքցնելն ու աղավաղելը»,- նշեց Ա. Ղազինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորման մեջ չեն անդրադարձել հանցագործության սուբյեկտներին՝ թողել են այդ ամենը նախաքննական մարմնին, որպեսզի նա բացահայտի, թե ովքեր են մեղավոր փաստացի տեղի ունեցած հանցագործության համար։

Ըստ նրա, ներկայացրած հողորդման հետ կապված հետաքրքիրն այն է, որ քննիչը բավարարվել է միայն Առողջապահության փոխնախարարից բացատրություն վերցնելով, որը, նրա կարծիքով՝ նույնպես մասնակից է աղավաղված տեղեկատվություն տրամադրելու համար։

«Քննիչը պետք է բացատրություն վերցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Արսեն Թորոսյանից, «Նորքի ինֆեկցիոն» կլինիկայի տնօրենից և այլ անձանցից, սակայն նման բան չի ասել։ Քննիչը նաև չի համադրել այս պահին տեղեկատվության միակ հասանելի աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 6-ից մինչև մարտի 16-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված տեղեկատվությունը՝ վարչապետի և Արսեն Թորոսյանի տրամադրած տեղեկատվության հետ։ ՀՔԾ-ն հաստատված է համարում այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը, որպես առողջապահության քաղաքականության մշակման լիազորություն ունեցող իրավասու մարմին՝չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այսինքն՝ գործել են սիտուատիվ։ Քննիչը նաև իր որոշման մեջ հաստատել է, որ Առողջապահության նախարարի կամ ոլորտի այլ պատասխանատու անձի կողմից արված հայտարարությունները չեն հակասել ԱՀԿ-ի պաշտոնական խորհրդատվական բնույթ կրող դիրքորոշմանը»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ