09 Օգոստոսի, Կիրակի, 2020
KFC

Փաշինյանը ծաղրում և ոտնատակ է տալիս օրենքները. Top-News.am

54A805EC-D440-468D-AABD-C37B2FEBBA1C

Top-News.am-ը գրում է. Պետությունն այդ ես եմ, ժողովուրդը՝ ես եմ, օրենքները՝ ես եմ: Այսպես է շարունակում մտածել Նիկոլ Փաշինյանը եւ չի դադարում ծաղրել եւ ոտնատակ տալ օրենքները: Նա իր նպատակներն իրականացնելու համար պատրաստ է ամեն ինչի:

Գործը հասել է այնտեղ, որ Փաշինյանը իմքայլական ագրեսիվ հնազանդ մեծամասնությանը, ըստ մամուլի հրապարակումների, հանձնարարել է շտապ փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում, ինչը հնարավորություն կտա հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին:

Սա ծաղր է ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ օրենքների եւ պետության նկատմամբ: Մենք նստած հետեւում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր գլխում ծնված տարօրինակ նպատակներին հասնելու համար բռնաբարում օրենքներն ու սահմանադրությունը:

Չկա աշխարհում նման պրակտիկա, որ հիվանդ պատգամավորը գրավոր մասնակցի քվեարկությանը: Չկա, բայց հանուն Նիկոլ Փաշինյանի նպատակի կարող է եւ լինել: Առանց խորհրդակցելու Վենետիկի հանձնաժողովի հետ, առանց ուսումնասիրելու միջազգային փորձը, առանց հանրային լայն քննարկման հերթական փոփոխությունն է պատրաստվում:

Նույն հաջողությամբ պատգամավորներն այլեւս կարող են չմասնակցել քվեարկությանը եւ գրավոր իրենց կատարած ընտրության կամ որոշման մասին տեղեկացնեն սիրելի առաջնորդին՝ Նիկոլ Փաշինյանին:

Երբ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հայտարարեց, որ եթե կարեւոր քվեարկություն լինի, ապա հիվանդները, այդ թվում կորոնավիրուսով վարակվածները պետք է գան եւ քվեարկեն, շատերը այն համարեցին նրա մտքի ֆանտազիան, բայց պարզվեց, որ դա Փաշինյանի մտքի ֆանտազիան էր: 

Հիմա պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել, որ չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։

Ահա այսպիսի իրականությունում ենք ապրում, որտեղ օրենքը դա մի մարդու կամքն ու ցանկությունն է, իսկ սահմանադրությունը՝ նրա թաշկինակը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ