26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 415 նոր դեպք, մահացել է 14 մարդ

Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 25 542 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 415-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 14 048 մարդ (+751), այս պահին բուժվում է 10 904-ը (-350)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 590 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 443 (+10), այլ պատճառներով՝ 147 (+4):

Մեկ օրում մահացել է 14 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ