13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2020
KFC

Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ. Խոսքի ազատության կոմիտե

D7B23042-37E1-4BDE-A953-443634BEB5E0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020, 17 հունիսի, Երևան

2020թ․ հունիսի 16-ին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվելուց հետո դուրս է եկել տարածքում հավաքված իր աջակիցների մոտ, առաջացած հրմշտոցի, ինչպես նաև ոստիկանական գործողությունների հետևանքով տուժել են գործընթացը լուսաբանող լրագրողներից առնվազն 5-ը։ Մասնավորապես՝ վնասվածքներ են ստացել News.am լրատվական կայքի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը, Yerkir.am-ի թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը, MegaNews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։

Տուժած լրագրողների վկայությամբ, ստեղծված խառնաշփոթի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցները հայտնվել են ոստիկանական շուրջկալի մեջ, որից հետո նրանց վրա հարվածներ են տեղացել։ Անկախ նրանից՝ այդ գործողությունները նպատակաուղղված էին, թե պայմանավորված անզգուշությամբ կամ անբավարար պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, արձանագրում ենք, որ ուժայինները ոչ միայն չեն կարողացել պաշտպանել լրագրողներին, այլ նաև խոչընդոտել են վերջիններիս աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` տվյալ միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս իրադարձությունները տեղի են ունենում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության պայմաններում, կոչ ենք անում ԶԼՄ-ների ղեկավարներին՝ զերծ պահել իրենց աշխատակիցներին զանգվածային հավաքները լուսաբանելիս մարդկային կուտակումների կիզակետում գտնվելուց, իսկ դրա անհնարինության դեպքում տալ անվտանգությունը պահպանելու հստակ հրահանգներ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ