04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Երեւանի քաղաքապետը ֆրանսահայ ճարտարապետին ներկայացրեց մայրաքաղաքի պատմությունը

image_4632

Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում համագործակցության առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտի  անդամ,  համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ողջունելով հյուրին` քաղաքապետը, համառոտ ներկայացնելով մայրաքաղաքի պատմությունը, ընդգծել է, որ 2794-ամյա Երեւանն իր պատմամշակութային ժառանգությամբ եւ հուշարձաններով, հնի ու նորի ճարտարապետական ինքնատիպ համադրմամբ` այսօր համարվում է աշխարհի գրավիչ մայրաքաղաքներից մեկը:

“Ծանոթ լինելով համաշխարհային ճարտարապետության մեջ ձեր ներդրած ավանդին եւ կարեւորելով Երեւանում նոր ու ժամանակակից նախագծերի, մտահղացումների կյանքի կոչման առաջնահերթությունը, կարող եմ վստահեցնել, որ ցանկացած առաջարկ, որը կնպաստի մեր քաղաքի զարգացմանը, պատրաստ ենք քննարկել եւ մեր իրավասությունների շրջանակում ընդառաջել”,-նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միշել Մոսեսյանն իր հերթին, նշելով, որ առաջին անգամ է այցելում Երեւան, ընդգծել է, որ իսկապես տպավորված է մայրաքաղաքի ճարտարապետությամբ եւ ցակություն է հայտնել հանրային տարածքներում ստեղծել ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք առավել ներկայանալի ու հարմարավետ կդարձնեն Երեւանը:

Ողջունելով աշխարհահռչակ ճարտարապետի ցանկությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է քաղաքապետարանի պատասխանատուների հետ համատեղ անցկացնել մասնագիտական քննարկում եւ ձեւավորել հստակ առաջարկ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ