25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը վարակակիր է եղել, ինձ թուղթ է փոխանցել, Մարուքյանը սուրճ է խմել, իմքայլականները կոնտակտի մեջ են եղել․ մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու․ Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, թե ինչպես է ԱԺ-ն շարունակելու աշխատանքներն այն դեպքում, երբ վարչապետի՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, իսկ վերջինս նախորդ շաբաթ ԱԺ-ում պատգամավորների հետ շփումներ է ունեցել։

«Դա նշանակում է, որ վարչապետը օրեր, նույնիսկ շաբաթներ առաջ վարակակիր է եղել։ Օրինակ, անցած օրը թուղթ տվեց ինձ, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում, և ձեզանից շատերը, հարգարժան իմքայլականներ, կոնտակտի մեջ է եղել, այսինքն՝ մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են, հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու», – ասաց Ուրիխանյանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ այս հարցին ինքը պատասխանել է՝ նկատելով, որ հնարավորության դեպքում նորից կանդադառնա այդ հարցին։

Հիշեցնենք՝ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ