17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել. հավանաբար, սեղանին բաժակներ և ջուր դնող աշխատակցից. Վարչապետ

Որևէ ախտանիշ չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարը ենթադրում է՝ ինքը կարող է վարակված լինել աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ՝ սեղանին ջուր և բաժակներ դնող աշխատակցից, քանի որ մեկ անգամ նկատել և նկատողություն է արել վերջինիս աշխատանքն առանց ձեռնոցի կատարելու համար:

«Ես կռահում եմ, թե որտեղ և երբ եմ վարակվել: Վարկվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Համոզմունք կա, որ այդ մի դեպքի հետ է կապված: Այդ մատուցողի մոտ ևս կորոնավիրուս հաստատվել է », – ասաց Փաշինյանը

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ մինչ ապաքինվելը շարունակելու է աշխատել կառավարական առանձնատնից, քանի որ ապահովված է կապի և աշխատանքի համար մյուս բոլոր միջոցներով:pinterest sharing button

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ