09 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

«Շնորհավորում եմ գեներալ Աղաջանյանին՝ Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրենի պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար». Արտակ Զաքարյան

101050192_10222495898209897_8452163693390594048_n

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին գիտեմ դեռևս 1996 թվականից, երբ միասին ծառայում էինք ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ մարտական դիրքերում։ Նա հրաձգային գումարտակի հրամանատար էր, ես հրամանատարի ( այսինքն՝ իր) տեղակալը։ Աղաջանյանը դեռևս երիտասարդ տարիքից, իր նման բազմաթիվ նվիրյալների հետ փառավոր մարտական ուղի է անցել, այնուհետ անբասիր ծառայությամբ աչքի է ընկել զինվորական հրամանատարական բոլոր օղակներում՝ մինչև կորպուսի հրամանատար։ Նշանակվել և պատվով ծառայել է նաև Արցախի ոստիկանապետի պաշտոնում։

Մի անգամ, մեր գումարտակի առաջնագծի բազայում, ապագայի մասին մեր հերթական զրույցի ժամանակ դեռևս կապիտան Աղաջանյանին ասացի. «Կամո խոսքս հիշիր, դու գեներալ ես դառնալու, և դեռ շատ ծառայություններ պետք է տանես մեր երկրի համար»։ Ինքն էլ ինձ՝ այն ժամանակ դեռևս երիտասարդ լեյտենանտիս ասաց. « Դու էլ պատրաստ եղիր, որովհետև բանակից հետո քաղաքականությամբ ես զբաղվելու»։ Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ։ Եվ ուրախ եմ, որ այն դեռ շարունակվում է։

Շնորհավորում եմ գեներալ Աղաջանյանին՝ Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրենի պատասխանատու պաշտոնում նշանակվելու համար։ Վստահ եմ, որ արդարացված են լինելու պետության և արցախցիների անվտանգության բոլոր ակնկալիքները»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ