04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Արտահերթ նստաշրջան չի գումարվի

image_4623

“Հարսնաքար”-ի գործով արտահերթ նիստ չի հրավիրվի: Նախաձեռնության հեղինակներին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը` արտահերթ նիստ գումարելու համար: Համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել է 21 պատգամավոր:  Մինչ սահմանված ժամկետը` ժամը 18:00-ն նախաձեռնությանը միացել են եւս երեք պատգամավորներ` Խաչատուր Քոքոբելյանը` ԱԺ “Ժառանգություն” խմնակցությունից եւ ԲՀԿ-ականներ Վահան Բաբայանն ու Վահե Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ ստորագրահավաքին միացել է 18 պատգամավոր: Նշենք նաեւ, որ ստորագրահավաքը նախաձեռնել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը` ԱԺ 4 խմբակցությունների` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ “Ժառանգության” հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ