24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս ապահովել բյուջեն․ պարզից էլ պարզ է` բեռը գցել ժողովրդի վզին

Հայաստանի ընտրված ներկայացուցիչները երկար մտածել են, փնտրել գումարներ այնտեղ, որտեղ անհնարին է չվճարել, և գտել են` բարձրացնել գույքահարկը 4 անգամ:

Այսինքն, եթե հիմա ձեր գույքահարկը օրինակ 50000 դրամ է, կդառնա մոտ 200000:

Մի կողմից տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մոտ ապագայում կոմունալների սակագների հնարավոր բարձրացում, մյուս կողմից` բնակարանների, տների, ձերնարկատիրական բնագավառի գույքահարկի քառապատիկ բարձրացում:

Եվ այս ամենը այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհի երկրների կառավարությունները զբաղվում են նրանով, թե ինչպես թեթևացնեն իրենց քաղաքացիների բեռը, ինչպես օգնեն, օժանդակեն, փրկեն:

Հուսով եմ՝ հասկանում եք, որ գույքահարկի այդ կարգի զգալի բարձրաձումը անդրադառնալու է ողջ ապրանքների ու ծառայությունների գների վրա, քանի որ արտադրված ապրանքների (սկսած հացից), ծառայությունների (սկսած վարսավիրականից), վաճառքի գնագոյացման ընթացքում հաշվի են առնվում բոլոր ծախսերը, այդ թվում՝ գույքահարկը: Դե տուրիզմից էլ չխոսեմ, պատկերացրեք՝ հյուրանոցների և ռեստորանների գույքահարկը ինչպես կանրադառնա առանց այն էլ տուժած տուրիզմի վրա:

Գալու է մի պահ, երբ ժողովուրդը չի կարողանա վճարել այդ գումարները, և ահա այդ պահին առաջ կգա 90-ականների սկզբին բնորոշ սեփականության վայրի վերաբաշխումը:

#ապաշնորհ_ընտրված_ներկայացուցիչներ
#թալանչի_կառավարություն

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ