26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է, որը հրապարակել է Հայոց Ազգային խորհուրդը 1918-ի մայիսի 30-ին Թիֆլիսում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն:

Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար

Հայոց Ազգային խորհուրդ
1918թ. մայիս 30, Թիֆլիս»:

 

045A7368-E0EB-4F1E-BB3F-37D0B2569A9B

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ