26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունը պատրաստվում է ևս մեկ վարկ վերցնել․ «Փաստ»

«Գաղտնիք չէ, որ համավարակային վիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ֆինանսներ ներգրավելու նպատակով գործող իշխանությունները ստիպված են նոր վարկային միջոցներ ներգրավել։ Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում քննադատում էր վարկային միջոցների ներգրավումը, հիմա նա այդ ամենը համարում է նորմալ ու բնական գործընթաց։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են, վերջերս հայտարարված վարկերից զատ, ևս մեկ վարկային միջոց ներգրավել, որը հիմնականում պետք է ուղղվի բյուջետային ծրագրերի որոշակի հատվածին «միս ու արյուն» տալուն (ճանապարհաշինություն, գյուղատնտեսության աջակցություն և այլն)։ 

Մեր աղբյուրը փոխանցում է, որ խոսքը շուրջ 200 մլն դոլարի մասին է, որը կառավարությունը պատրաստվում է վերցնել Ասիական բանկից։ Մասնագետներն այս առիթով փաստում են, որ մի կողմից՝ առկա վիճակն է ստիպում գնալ նման քայլերի, սակայն մյուս կողմից՝ ցանկացած մեկ դոլար արտաքին նոր պարտք ներգրավելով՝ լրացուցիչ բեռ է դրվում ՀՀ կայուն զարգացման, ինչպես նաև ապագա տնտեսական զարգացման հարցում: Այնինչ, այս պահի դրությամբ արդեն մենք ունենք արտաքին պարտքի անցանկալի ցուցանիշներ»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ