24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարակված շուրջ 20 զինծառայող կա, 3-ի մոտ բարդացում կա. վտանգավոր չեն. Դավիթ Տոնոյան

Բանակում ունենք եւ վարակվածներ եւ մեկուսացվածներ: Այս մասին«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Նաեւ ունենք ռիսկային տարիքի անձնակազմ, որը գտնվում է տանը: Շատ մեծ նվազում է մեկուսացումների եւ ինքնամեկուսացումների: կարծում եմ եղանակի հետ կապված ավելի քիչ կլինի: Վտանգավոր ոչ մի բան չկա: Ժամկետային զինծառայողների մեջ էլ համարյա թե չունենք այդպիսի դեպք: Թոքաբորբի բարդացումներով էլ այնքան նվազ են դեպքերը, որ անգամ խոսելն է ամոթ»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե ընդհանուր զինված ուժերում որքան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Հիմնականում դա երեւանամերձ, եւ նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ է եւ ընդամենը երեք բարդացում ունենք, ոչ վտանգավոր, անգամ ոչ միջին ծանրության»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ