02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո․ Տաթևիկ Հայրապետյանն՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Աժ հայտարարություններրի ժամին «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանն այն մասին, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձրացել է․

«Նախ, ոչ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, մի կողմ թողենք, որ սա հստակ քարոզչական բնույթ ունի։ Ցանկանում եմ վերահստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո։ Սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է», – ասաց պատգամավորը։

 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկրի զինված ուժերի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանակությունը, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է հայկական կողմի սադրիչ գործողություններով: Նա հանձնարարել է ուժեղացնել հետախուզության բոլոր տեսակներն առաջնագծում։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ