25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ասում են՝ կոմունալ չվճարվի եւ այլն. Ոչ, պարտադիր պետք է վճարվի, «Իմ քայլի» պատգամավոր

Ես վտանգավոր եմ համարում հայտարարությունը՝ ժողովուրդը սոված է, այդպես չէ, ո՞ր ժողովուդրն է սոված, կան մարդիկ, հայտնաբերեք օգնենք, դա մեր պարտքն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Մեր գործընկերները ներկայացնում են այսպես՝ դուք ունեք փող, բաժանեք ժողովրդին։ Բյուջեն արդեն 2 տարի համարվում է մեր ժողովրդի գումար եւ քանի որ դա ժողովրդի գումարն է, եկեք տեսնենք, թե հայ ժողովուրդը, երբ ծանր վիճակում է, ինչպես է փորձում ծախսել իր սահմանափակ գումարը։ Առաջին հերթին առողջությունն ու կյանքն է։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ առողջության համար բնակարաններ են ծախել, պարտք են վերցրել եւ այլն։ Այսօր, որ ասում ենք գումար պետք է ծախսենք, առաջին հերթին մտածում ենք այն վարակված մոտավորապես 1000 մարդկանց մասին, որոնք գհտնվում են բուժման մեջ»,–ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ համեմատվել եվրոպական երկրների հետ ճիշտ չէ, քանի որ այդ երկրներում կան բժշկական ապահովագրության վճարներ եւ բերեց կոնկրետ օրինակ. «Օրինակ Ֆրանսիայում ծախսերն արվում են այդ գումարներով, ինձ ասացին, որ դա բյուջեին համաչափ գումար է»։

Իգիթյանն անդրադարձավ նաեւ էներգետիկ անվտանգության հարցին. «Արդեն ասում են կոմունալ չվճարվի եւ այլն, ոչ, պարտադիր պետք է վճարվի։ Խոսքը գնում է պետության էներգետիկ անվտանգության մասին եւ այն պետք է աշխատի այսօր՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ եւ վաղը պետք է շարունակի աշխատել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ