27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

ԵԽ կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. Արա Զոհրաբյան

default (4)

2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցն արդեն Ազգային ժողովում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Սեռական կողմնորոշում հասկացությունն այսուհետեւ ՀՀ նորմատիվ իրավական ակտերի համակարգում է» գրառման մեջ նշել է Հայաստանի Փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը: Նա հիշեցրել է, որ կոնվենցիան ՀՀ-ն ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին:

«Թե կոնվենցիայի կիրառումը գործնականում ինչ հետևանքներ կարող է առաջացնել, ներկայացնում է սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը Narineh Nersisyan (հղումը մեկնաբանություններում, անպայման կարդացեք.)», գրել է ՓՊ նախագահը, նշելով, որ առանց իրավական վերլուծության ենթարկելու նշված կոնվենցիան, որպես քաղաքացի կներկայացնի մի քանի դիտարկում.

«1. Կոնվենցիայով Հայաստանի նորմատիվ իրավական ակտերի համակարգ է ներմուծվում «սեռական կողմնորոշում» հասկացությունը:

2. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Ստամբուլյան կոնվենցիան նույնպես կիրառում է «սեռական կողմնորոշում» հասկացությունը և բացի այդ, ըստ էության «ընտանիք» հասկացությանն էր հավասարեցրել նաև նույնասեռականների միությունը:

3. Այս կոնվենցիայի վավերացումը հեշտացնելու է Երեխաների որդեգրման մասին կոնվենցիայի վավերացումը: Հայաստանն այս կոնվենցիան ստորագրել է 2008թ. նոյեմբերի 27-ին: Այս կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետություններն ազատ են կոնվենցիայի գործողությունը տարածել նույն սեռի այն զույգերի նկատմամբ, որոնք ամուսնացել են կամ գրանցել են իրենց զուգընկերությունը (partnership): Պետություններն ազատ են նաև Կոնվենցիայի գործողությունը տարածել տարբեր կամ նույն սեռի զույգերի նկատմամբ ովքեր միասին են բնակվում և ունեն կայուն հարաբերություններ:

4. Հիշում ենք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր նախագծի մասին, որով առաջարկում էր փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում (https://www.e-draft.am/projects/2008/about ): Նախարարությունն առաջարկել էր «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկերը», որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ի դեպ, տեղեկացնեմ, որ փաստացի ամուսնության մեջ գտնվող, սակայն չգրանցված տարբեր սեռերի անձանց նույն օրենքը համարում էր ամուսիններ, ոչ թե՝ զուգընկերներ: Հետևաբար նախագծով առաջարկվող զուգընկերը լրիվ այլ հասկացություն է»:

Հետգրության մեջ Արա Զոհրաբյանը գրել է, որ պետք է պայքարել բռնությունների դեմ և պետք է երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից, «բայց դա պետք է այնպես կազմակերպել, որպեսզի չոչնչացնենք ընտանիք ինստիտուտը և մեր երեխաների մանկությունը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ