26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անորոշութան աստիճանը մեծ է․ իրական ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։

«Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», – նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

 

Նախարարն ասաց, որ ենթադրվում է, որ մեր երկրում տնտեսական ազդեցությունը կլինի արտահանման կրճատման դրսևորումների տեսքով, դրամական փոխանցումների ներհոսքը կնվազի։

Գործող սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել և կշարունակեն ունենալ մեր երկրի վրա։ Սպասվում է ներդրումներրի կրճատում:

«Պահանջարկի շոկի տեսակետից ուշադրության արժանի է անորոշության մեծ աստիճանը, դրանով պայմանավորված խնայողությունների աճը, ներդրումների ավելի համեստ առկայությունը, կամ սպասումը, որ դրանք կկրճատվեն, հնարավոր գործազրկության աճը, ցածր եկամուտները և հնարավոր սպառման կրճատումը։ Գնահատականը 2-2.4 տոկոսային կետ է ՀՆԱ իրական աճի կորստի չափով։ Մենք կունենանք մոտ 2 տոկոս անկում, հիշեցնենք, որ 2020 թվականի Բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում և բյուջետային շրջանակը կազմված էր այդ տրամաբանությամբ, իսկ առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ կունենանք 2 տոկոս անկում», – ասաց նա։

Ջանջուղազյանը նշեց, որ ակնհայտ է՝ տնտեսական անկումն անխուփսափելի է․ «Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ չափի է այն լինելու։ Ակնհայտ է, որ սնանկության ռիսկերը նույնպես անխուսափելի են»:

Նախարարը նաև նկատեց, որ սպասվող բացասական տնտեսական զարգացումների և արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով առաջարկվում է 150 մլրդ դրամ արժողությամբ փաթեթ հավանության արժանացնել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ