02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է Հ1-ի տնօրենի պաշտոնի թեկնածուն․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապագա տնօրենի հարցը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում ակտիվորեն շրջանառվում է Վազգեն Ավետյանի անունը։ Վերջինս երկար տարիներ ղեկավարել է ոլորտային GfK եւ Nielsen միջազգային կազմակերպությունները, մատուցել է խորհրդատվական ծառայություններ մեդիա ընկերություններին եւ հեռուստաալիքներին։

Այս թեկնածությունը առավել ուշագրավ է դառնում վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների համատեքստում։ Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, Հ1-ին վերադարձվում է գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այսկերպ իշխանությունները նպատակ են հետապնդում նվազեցնել մասնավոր հեռուստաալիքներին ուղղվող ֆինանսական ահռելի միջոցները։

Հեռուստաշուկայի ներքին խոհանոցին տիրապետող անձի նշանակումը փաստացի մրցակցային առավելություն կտրամադրի գովազդային դաշտի վերաբաշխման գործընթացում։

Իհարկե, տնօրենին մրցութային կարգով ընտրելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, սակայն ակնհայտ է, որ նման պատասխանատու պաշտոնի նշանակումը չի կարող իրականացվել առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանության»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ