26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիև-Փաշինյան հանդիպում են ծրագրում․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։ «Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը:

Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ եւս հանդիպումը հեռակապով տեղի ունենա։ «Չեմ կարծում. մանավանդ որ Թրամփն ասել է` արեւը «տանում» է կորոնան, առջեւում ամառ է»: Խնդրո առնչությամբ մենք հարցում չկատարեցինք ԱԳՆ-ից, որովհետեւ հնչելու էր ծանոթ ֆրազը. «Հանդիպման մասին տեղյակ կպահվի ըստ անհրաժեշտության` փոխհամաձայնեցված կարգով»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ