27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով և առաջարկել այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը

213E12DF-6066-4C1D-8727-908BC735FE28

Aysor.am-ի տեղեկություններով՝ 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով։ Նա առաջարկել է այն կցել նիստի պաշտոնական արձանագրությանը։

Ի դեպ, հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տարածել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում նա նշել էր, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով:

Սերժ Սարգսյանը նշել էր նաև, որ հանրության հետ առաջիկայում դեռ միասին կանդրադառնան այս հարցերին և եզրակացություններ կանեն։

aysor.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ