07 Օգոստոսի, Ուրբաթ, 2020
KFC

Մինչև Աննա Դանիբեկյանի աչքերի տակի կապտուկները չանցնեն, միջնորդությունները չեն քննարկվի. Կոչուբաև

483262C2-C647-4F37-8456-88AD8DF0C5B6

Արդեն ունենք դեռեւս չհերքված տեղեկություն, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Ընդ որում, ըստ հրապարակված տեղեկությունների քթի պլաստիկ վիրահատության դատավորը դիմել է մարտի 13-ին եւ այնտեղ գտնվել է ստացիոնար եւ հեռակա համակցությամբ մինչեւ մարտի 20-ը։ Առավոտյան հասցրել եմ նախաձեռնել պատշաճ իրավական ընթացակարգ հրապարակված տեղեկությունը ստուգելու ուղղությամբ՝ մասնավորապես փաստաբանական հարցմամբ դիմել եմ Xմեդ բժշկական կենտրոնին՝ հասկանալու համար՝ արդյոք դատավորը բուժել է քթի պլաստիկան այդ կենտրոնում եւ արդյոք անաշխատունակության պատճառը դա է։ Տեղեկության հրապարակումը առանց ծիծաղի հնարավոր չէ իրականացնել, սակայն սա լրջագույն իրավական խայտառակություն է։ Փաստորեն COVID-19-ը ոչ միայն փոխեց մեր ապրելակերպը, այլեւ սրբեց մեր ուղեղները։ Հակառակ դեպքում որեւէ տրամաբանական վերլուծության չի կարելի ենթարկել կատարվածը։ Ընդ որում դատավորն ընդամենը մեկ կամ երկու ամիս առաջ էր վերադարձել արձակուրդից եւ փաստորեն արձակուրդում իր քիթը գեղեցկացնելու փոխարեն օգտագործել է դատավարությունները։ Թեեւ նպատակը եղել է թիվ մեկ դատավարությունով երաշխավորության միջնորդության քննարկման հետաձգումը, սակայն սա նաեւ բերում է առհասարակ Դանիբեկյանի վարույթում գտնվող քննվող այլ գործերով պարալիզացման»,– ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ սա արվում է մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակում է սկզբունքներ, ըստ որոնց պետք է էապես վերանայվեն ազատության զրկման հետ կապված խափանման միջոցները եւ պետությունները առավելագույն ջանքեր գործադրեն կալանավորում խափանման միջոցը այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու ուղղությամբ. «Սա արվում է այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ։ Նախ նրան տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, այնուհետև անհապաղ քննության ենթակա միջնորդությունը անորոշ ժամկետով երկարաձգում են։ Կարծում եմ՝ այդ միջնորդությունները չեն քննարկվի այնքան ժամանակ, մինչեւ աչքերի տակի կապտուկները կանցնեն։ Մեկ ամիս մենք դեռեւս չենք քննարկի այս միջնորդությունները»։

Նրա խոսքով՝քանի որ նաեւ կա քրեաիրավական խնդիր, թե ինչպես է տեղի ունեցել, որ Xմեդ բժշկական կենտրոնից բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ են արտահոսել, մեր իրավապահները պարտավոր են նախաձեռնել քրեական վարույթ եւ պարզել՝ արդյոք բժշկական գաղտնիքի հրապարակում է տեղի ունեցել, թե ոչ։

«Սա միաժամանակ կհանգեցնի երկու հետեւանքի. եթե տեղի է ունեցել բժշկական գաղտնիքի արտահոսք, ապա պետք է լինեն անձանց դատապարտումներ, եւ եթե այդ բժշկական գաղտնիքը համապատասխանում է իրականությանը, սրան պետք է հետեւի Աննա Դանիբեկյանի հետագա պաշտոնավարման հարցը, քանի որ դատավարության այդպիսի կարեւոր փուլում դատավորը որոշում է քթի շտկումներով զբաղվել, կարծում եմ՝ այդպիսի դատավորը տեղ չպետք է ունենա մեր դատական համակարգում։

Թեեւ սա բժշկական գաղտնիք է, սակայն հասարակության տեղեկացված լինելու իրավունքը ավելի բարձր արժեք է, քան կոնկրետ պաշտոնատար անձի բժշկական գաղտնիքը։ Հետագայում կհրապարակեմ այս բժշկական կենտրոնի պատասխանը եւ նաեւ պետք է պարզել, թե ինչու է պետպատվերի շրջանակներում պլաստիկ վիրահատություն ֆինանսավորվել, քանի որ առավոտյան մենք սոցփաթեթով ֆինանսավորվող ոլորտները ուսումնասիրեցինք եւ այնտեղ պլաստիկ վիրաբուժության հետ առնչվող որեւէ կարգավորում չգտանք. ստացվում է, որ պետպատվերի շրջանակներում ֆինանսավորվել է վիրահատության այնպիսի տեսակ, որը ենթակա չէ դրան»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ