20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բարձր պաշտոնյաները տեսնում են, որ բյուջեն անտեր է, այնքան պարգևավճար են տանում, ինչքան տեղավորվում է գրպանում

ղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած բիզնեսում առաջադրվում են բիզնեսի հիմնական ցուցանիշներ (KBI-key business indicators), որոնք մանրամասնվում են թիրախների (targets) տեսքով, եւ միայն այդ ցուցանիշների կատարման դեպքում են աշխատակիցները ստանում պարգեւավճարներ, աշխատավարձի բարձրացում, արձակուրդի լրացուցիչ ժամկետներ եւ այլ պարգեւներ։

«Հայաստանի իշխանական համակարգում հակառակ տրամաբանությունն է գործում։ Պաշտոնյաներին օրենքի խախտմամբ վճարում են բարձր աշխատավարձ, օրենքի խախտմամբ եւ առանց աշխատանքի գնահատականը տալու վճարում են պարգեւավճարներ՝ «դե պետք է շատ փող ստանա, որ լավ աշխատի» տրամաբանության մեջ։

Այսինքն, այստեղ գործում է հակառակ մոտիվը՝ պարգեւավճարը տրվում է, որ պաշտոնյան լավ աշխատի, այլ ոչ թե՝ որ լավ է աշխատել։ Ի դեպ, կարծես թե ոչ ոք ուշադրություն չի դարձնում բարձր պաշտոնյաների աշխատանքի որակին:

Բիզնեսում ցուցանիշները սահմանում են ղեկավարները, բարձր կառավարիչների դեպքում՝ սեփականատերերը։ Հայաստանում բարձր պաշտոնյաների աշխատանքը ստուգելու հնարավորություն չկա, քանի որ բարձր պաշտոնյաներից ավելի բարձր իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ վերջինս զբաղված է օրվա հացի խնդիրը լուծելու գործով ու ժամանակ չունի իր նշանակած ղեկավարի աշխատանքը գնահատելու։

Նմանապես, նա ժամանակ չունի հետեւելու, թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչպես են ծախսում իր՝ ժողովրդի, հավաքած փողը՝ բյուջեն։

Դե, բարձր պաշտոնյաներն էլ, որ տեսնում են բյուջեն անտեր է, այնքան պարգեւավճար են տանում, ինչքան տեղավորվում է գրպանում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ