19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար. Արփինե Հովհաննիսյան

BE1E511E-E6B5-48D0-884B-F62C0388C11A

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար❗️❗️❗️

Եթե ՀՀ շարքային քաղաքացու հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա անկասկած մեծամասնությունը կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք, (երեկվա բազմաժանր լայվը եւս) որտեղ երկրի վարչապետը այդ մասին չխոսի` ընդ որում՝ պարտադիր վիրավորական արտահայտություններ օգտագործելով: Չկա ԱԺ որևէ պատգամավոր, որը անհարմար հարցերից խոսափելու համար, կամ չիմացած հարցի պատասխանի փոխարեն չսկսի խոսել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց արձանագրած հաղթանակներից: Ու ինչքան «որակյալ» է «ազգընտիրը» («նիկոլընտիրը») այնքան ավելի գռեհիկ, մակերեսային ու վուլգար է նրա` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսքը:

Ընդ որում, կարևոր է նաև այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու կենտրոնական միջոցներից մեկը: Ասում են` «թալանածը» բերում են հետ ու բաժանում ժողովրդին: Եկեք տեսնենք:

Առաջարկում եմ ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ու ԹՎԱՅԻՆ տարբերակին:

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է 2018 և 2019 թվականների հանցագործությունների քննության վերաբերյալ տարեկան հաղորդումը և տեղեկատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է երկու տեղեկանք`մեկը նվիրված բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքներին, մյուսը միայն կոռուպցիոն հանցագործություններին,այսինքն` վարչապետի սիրելի տերմինաբանությամբ թալանչիների ու կոռուպցիոներների վերաբերյալ միշտ հրապարակվում են առանձին տեղեկություններ: Տեղեկանքների համադրության արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը`

✅2019 թվականի ընթացքում ԿՈՌՈւՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 ՀՀ դրամ, այսինքն` մոտ ՄԵԿ մլրդ դրամ:
Այսինքն` վերականգնվել է ճիշտ այնքան, որքան ըստ վարչապետի երեկվա լայվի ու իր քարոզիչների ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ: Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյաների ( նախարար, մարզպետ, պատգամավոր եւ այլ) պարգևատրման ֆոնդը՝ սա անգամ վարչապետի ասած երեկվա թվով:

✅ Նույն 2019 թվականի ընթացքում ԲՈԼՈՐ տեսակի հանցագործություններով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 12.4 միլիարդ դրամ:
Միայն 2019 թվականի ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը, ըստ պաշտոնական աղբյուրների 21,5 ( ՔՍԱՆՄԵԿ) մլրդ է: Բա էլ որտեղից բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար։

Ի դեպ`

✅2018թվականի ընթացքում ԿՈՌՈւՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938. 873.757 ՀՀ դրամ, այսինքն մոտ 4 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 28 մլրդ:
Այսինքն՝ ըստ դատախազություն հրապարակումների 2018-2019 թվականներին ԿՈՌՈւՊՑԻՈՆ հանցագործություններով վերականգնված գումարը ( այսինքն՝ տոտալ իրավական վակխանալիայի պայմաններում վերականգնվածը) կազմում է մոտ 5 (ՀԻՆԳ) մլրդ դրամ:

Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:

Հ.Գ. Հետաքրքիր է մեր հարգարժան իշխանությունը ինչպես է պարգեւավճար բաժանելու այն դեպքերում, երբ մարդկանցից գույք, այլ ոչ թե գումար վերցնի:
Հ.Գ. Այս թվերի մեջ արտացոլված չեն տարբեր կաբինետներում ձեռքբերված պայմանավորվածությունների ու «նվերների» արդյունքում տրված գումարները։ Դրանք բյուջեի ոչ եկամտային ոչ էլ ծախսային մասում չեն երեւում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ