20 Սեպտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ. մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի. Անի Սամսոնյան

default (1)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր ընդդիմախոսների հնչեցրած քննադատությունները անվանում է տականքություն. ինչպես հասկանում եմ, նման բնորոշումները պարոն քաղաքապետի սրտով են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամ,ավոր Անի Սամսոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ։ Արդեն հոգնել եմ սպասել Ձեզ ուղղված ժամկետանց նամակների պատասխաններին։ Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանի քաղաքաշինության ոլորտում եւ Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան բաժնում, ես կանվանեմ վայրենություն (Ձեզ հոգեհարազատ բնորոշումներով) քաղաքի եւ երեւանցիների նկատմամբ (որը հեղափոխական իշխանության օրոք չպիտի շարունակվեր)։

Արդեն որերորդ դեպքն է, որ Դուք ստորագրում եւ տրամադրում եք քաղաքաշինական փաստաթղթեր ՀՀ օրենսդրության եւ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով։ Տարոն Մարգարյանի ժամանակ կռվով-դավով կասեցված շինարարության համար նորից տրամադրել էիք շինթույլտվություն Մամիկոնյանց փողոցի վրա ու նորից խախտումներով, որը հաստատել էր ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Բնակիչները ստիպված դիմեցին վարչական դատարան։

Հենց հիմա Արաբկիր վարչական շրջանի Բարբյուսի 11 փողոցում ընթացքի մեջ են կառուցապատման աշխատանքներ (Արտակարգ դրության պատճառով ժամանակավոր դադարել է), որոնք եւս իրականացվում են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Բարբյուսի 9 շենքի բնակիչները արդեն տեւական ժամանակ պայքարում են այս շինարարության դեմ, որովհետեւ խախտումների պատճառով փակվել է բազմաբնակարան շենքի թիկունքային ճակատին հրշեջ մեքենաների մոտեցման ճանապարհը։ Բացի այս փաստից, ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը արձանագրել է նաեւ նորմատիվ-տեխնիկական այլ խախտումներ։

Նշեմ նաեւ, որ Քեռու 12 հասցեի բնակելի տանը բռնկվել էր հրդեհ եւ վնասել մի քանի տներ, որովհետեւ հրշեջ մեքենաները մուտք չեն ունեցել տարածք։

Ես դիմում եմ քաղաքապետարան եւ ի պատասխան ինձ ասում եք, որ Բարբյուսի 11 հասցեում բնակելի տունը հյուրատան վերակառուցման համար տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի իրավաչափությունը պարզելու նպատակով հարուցվել եք վարչական վարույթ։ Բայց միեւնույն ժամանակ շինարարական աշխատանքները թափով առաջ են գնում։

Կարծում եմ արդեն հասկանալի է Ձեզ, որ պիտի դուրս գաք Ձեր կարանտինից, կասեցնեք այդ շինարարական աշխատանքները եւ վերականգնեք բնակիչների ոտնահարված իրավունքները։

Հուսամ այս կառուցապատողները Երեւանին ԿԱՄԱԶ, աղբաման կամ փոշեկուլ չեն նվիրել։ Եթե չեն նվիրել՝ ուրեմն Ձեր ղեկավարած հիմնարկի համապատասխան վարչությունը ցրեք, մեկ էլ նայեք ինչ եք ստորագրում, կամ մարդ պահեք, ով Ձեր տեղը կնայի։

Կսպասեմ Ձեր ակտիվ լայվերին շինհրապարակներից։ Թե չէ մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ