26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բնապահպանության նախարարությունը տուգանել է

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական նորմերի խախտման դեպքերիքննության արդյունքում կայացրել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

      

    ՀՀ բնապահպանության նախարարության՝ 21–25.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.55մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի անտառհատման չորս գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 213.0 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  երկու գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները մեքենայով  առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները՝ երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

  Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ դեպքի գործերի քննության  արդյունքում  չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ: Հաշվարկվել է 16.8հազ.դր գումարի   շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած նույնատիպ խախտման համար   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  45.6 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                            

Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 10գծմ ձկնորսական ցանց:

 Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.85 մլն.դր. գումար:                         

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ