16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների․ Թորոսյան

Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և դրա մեջ տարօրինակ բան չկա, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարահում մահճակալներ տեղադրելու փաստին։

«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմեիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների, գուցե նաև ծանր պացիենտների համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և դրա մեջ տարօրինակ բան չկա։ Տարօրինակ կլիներ, եթե դրանք չքննարկվեին», – ասաց նա։

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ, երբ հնարավոր է հիվանդանոցներում և մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտների բուժման համար։

«Հենց դրանով է պայմանավորված մեր բոլորի բարձր պատասխանատվությունը նման բան թույլ չտալու համար», – ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ