24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային եւ զինծառայողներին։

Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաեւ այլ միջազգային գործընկերներին։

Գլոբալ համաճարակի ֆոնին, անտեսելով համամարդկային համակեցության տարրական նորմերը, միջազգային իրավունքի հիմունքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը «պանդեմիկ զինադադարի» վերաբերյալ, Ադրբեջանը կրկին դրսեւորել է իր զավթողական, հակամարդկային եւ ագրեսիվ էությունը։

Մի բան ակնհայտ է. Ալիեւը կորոնավիրուսից վտանգավոր է։

Մենք է պետք է զգոն եւ ուժեղ լինենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ