03 Հունիսի, Չորեքշաբթի, 2020
KFC

Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է պատերազմի ռիսկը․ Վիտալի Բալասանյան

EDDFDD80-4841-48B1-ABD5-7C38D2AEB7F2

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ արցախցիներ
Քույրեր և եղբայրներ

Ինչպես գիտեք, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, հետևելով աշխարհի բազմաթիվ պետությունների օրինակին, արտակարգ դրություն հայտարարեց։ Այդ որոշումն ուշացած էր, բայց՝ ճիշտ։

Արցախն ու Հայաստանն իրարից մեկուսացած տարածքներ չեն: Մեր քաղաքացիներն ակտիվ շփման մեջ են։ Իհարկե, Արցախում առայժմ չկան հաստատված վիրուսակիրներ, սակայն, եթե մենք գործուն ջանքերի չդիմենք, ապա չենք կարող երաշխավորել, որ մեզ մոտ էլ այս վարակը չի տարածվի:

Հենց դա է պատճառը, որ ես դեռևս տաս օր առաջ կոչ եմ արել երկրում հատուկ դրություն հայտարարել, իսկ երեկ երկրի նախագահին տրամադրել եմ իմ իրավաբանական թիմի կողմից կազմված տեղեկանք, որում ներկայացված են բավարար հիմքեր արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափ լինելու մասին, և այս առումով գործադիր և օրենսդիր իշխանություններն ունեն կոնկրետ գործառույթներ և պետք է հստակ որոշում կայացնեն։ Անցանկալի զարգացումների դեպքում հենց նրանք են կրելու ողջ պատասխանատվությունը։

Մյուս կողմից պատասխանատվության զգացում պետք է ունենան նաև այն շրջանակները, որոնք օտար ուժերի օժանդակությամբ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ և ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն Արցախում։
Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ եթե օտար ուժերի կողմից ուղղորդված խժդժություններ լինեն ու ցնցումներ հրահրվեն, ապա դրանից կարող է օգտվել մեր թշնամին, ինչն անթույլատրելի է։ Արցախը սովորական պետություն չէ։ Այն, ցավոք, դեռ միջազգայնորեն ճանաչված չէ և պատերազմի վտանգը միշտ առկա է: Ցանկացած ներքին ցնցում ավելացնելու է այդ ռիսկերը:

Հարգելի՛ հայրենակիցներ

Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ:
Համոզված եղեք, որ մենք միասին ու միակամ կերտելու ենք բոլորիս երազանքների պետությունը։

Հաղթանակը չի՛ վաճառվում»։

KFC

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ