24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման փուլը տապալել է․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Վիրուսն այլ տեղ է․

Կառավարությունը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն իրականացնելու փուլն ամբողջությամբ տապալել է և զբաղվել ատելության քարոզով, իսկ հիմա փորձում է վազել վիրուսի հետևից ու ամեն անգամ մեկ քայլ հետ է ընկած։

Ախր չի՛ կարելի ամեն ինչ խառնել իրար։

Պետության ղեկավարը չպետք է համատեղությամբ նաև ֆելդշեր աշխատի, այն էլ՝ ուղիղ եթերում։

Առողջապահության նախարարը չպետք է հաշվապահությամբ զբաղվի, իսկ հաշվապահության համար պատասխանատուն՝ գրաքննությամբ։

Եվ վերջում։ Մի՛ արեք այն, ինչը քարոզում եք չանել մյուսներին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ