20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտակարգ դրությունը ԶԼՄ-ների համար է, հարսանիքներին չի վերաբերում․ Հրապարակ

«Տպավորություն է, թե երկրում հայտարարված արտակարգ դրության միակ նպատակը ԶԼՄ-ների բերանը փակելն ու նրանց լռեցնելն է։

Մի քանի օր է՝ մեր խմբագրությունն ահազանգեր է ստանում, որ մարզերում դեռեւս շարունակում են մի քանի հարյուր հոգանոց հարսանիքներ ու թաղումներ անել, եւ չկա որեւէ վերահսկողություն, ավելին՝ ամենուրեք, նաեւ խանութներում 20 հոգուց շատ ավելի մարդկանց կուտակումներ են։

Ստացվում է, որ ամեն քայլափոխի արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները խախտվում են, իսկ արտակարգի պարետին եւ իշխանություններին դա չի մտահոգում։ Նրանք զբաղված են բացառապես լրատվամիջոցները մոնիտորինգ անելով եւ հրահանգելով, թե հանեք այս կամ այն նյութը։ Ամեն անմեղ լուրից ռեժիմը, փաստորեն, խուճապի է մատնվում ու փորձում է, օգտվելով արտակարգ դրությունից, գրաքննություն իրականացնել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ