26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: 2մլն965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են:

Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. Հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով. 

1. անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների և արտակարգ ռեժիմով գործելու համար համապատասխան գիտելիքներ, փորձ, համակարգված գործելու պրակտիկա, ռեսուրսներ և միջոցներ են հարկավոր, որին այս իշխանությունը պատրաստ չէ, անկարող է:

2. թույլ են տալիս իրավիճակը հասնի պիկին, որից հետո միայն չեղարկեն հանրաքվեն, շրջանառելով իրենց շահից բխող երկու թեզեր՝ հանուն ժողովրդի առողջության չեղարկեցինք հանարքվեն և հաղթահարեցինք ահագնացող համաճարակը:

3. չեն հայտարարում արտակարգ դրություն, որպեսզի ԱՀ-ն նույնպես չանցի արտակարգ ռեժիմի, հակառակ դեպքում կդժվարանա սորոսական և այլ արբանյակների Արցախ խցկելը և միջամտելը առաջիկա նախագահական ընտրություններին:

Նշված բոլոր դեպքերում էլ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը իր քաղաքական և անձնական շահերը վեր է դասում հասարակության առողջապահական անվտանգությունից և պետության շահից:

Ամենաառաջնայինը մեր ժողովրդի առողջությունն է և մեր երկրի անվտանգությունը: Իհարկե Աստծո կամոք հաղթահարելու ենք ամեն ինչ, բայց այս դժվարին օրերին մեզ անհաժեշտ է սթափություն և մանիպուլիացիաների զոհ չդառնալու ողջախոհություն»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ