19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կա ծրագիր՝ խուճապ սերմանել, հետաձգել ընտրությունները․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

«Հարգելի հայրենակիցներ,
Ես, կորոնավիրուսի տարածման ռիսկի կապակցությամբ, պատկան մարմիններին կոչ եմ անում մոբիլիզացնել և միջոցներ ձեռնարկել `մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
1. Անհրաժեշտ է ուժեղացնել սահմանին գործող բժշկական հսկողության կետերը:
2. Ձեռնարկել միջոցառումներ հիվանդությունը կանխարգելելու ուղղությամբ:

Անվտանգությունն առաջին հերթին և ամենակարևորը կյանքի ու առողջության անվտանգությունն է:
Ես արդեն հանձնարարել եմ իմ նախընտրական շտաբների ղեկավարներին տարածել տեղեկատվական թերթիկներ՝ հիվանդության կանխարգելման միջոցառումների մասին: Հորդորում եմ մյուս թեկնածուներին միանալ այս գործընթացին։ Կանխարգելման միջոցառումների մասին կարող եք ծանոթանալ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից։

Այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակը լավ հիմք է տարբեր շահարկումների համար:
Ընտրությունների արդյունքը գնալով դառնում է անկանխատեսելի։ Հայաստանի ղեկավարության համար անցանկալի թեկնածուի ընտրվելու հեռանկարը հիմք է տալիս դիմել մանիպուլյացիաների: Մեզ հասած տեղեկություններով կա ծրագիր՝ խուճապ սերմանել, կոչ անել դադարեցնել քարոզարշավը, իսկ այնուհետև ՝ հետաձգել ընտրությունները:

Արցախի իշխանություններին կոչ եմ անում լինել կայուն և սկզբունքային:
Մենք թույլ չենք տա մանիպուլացնել մեզ:
Մենք թույլ չենք տա չեղարկել ընտրությունները:

Սիրելի արցախցիներ,

Միայն ուժեղ կառավարությունը ի վիճակի է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ցանկացած տեսակի սպառնալիքների դեմ `լինի դա պատերազմ, հիվանդություն կամ այլ վտանգ»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ