30 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Վնգստացողներն ու լիզողները. Հրապարակ

mhm0135391.thumb_

Կարելի էր, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ելույթներին հումորով վերաբերվել՝ դրանցում առկա հայհոյանքներն ու վիրավորական արտահայտությունները վերագրելով ժողովրդական բառուբանի նկատմամբ նրա սիրուն, կամ մանկական ինչ-որ տրավմաների, որոնք թույլ չեն տալիս կիրթ եւ գրական լեզվով շարադրել սեփական մտքերը։ Բայց այդ պարագայում հարկավոր է մոռանալ, որ խոսողը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է, որը, թվում է, պարտավոր է թաքցնել իր ներսում կուտակված ավելորդ ագրեսիան, պարտավոր է հարգել մարդկանց, ընդ որում՝ բոլորին անխտիր, գրագետ ու գեղեցիկ արտահայտվել, միտք շարադրել, այլ ոչ թե հայհոյանքների տարափ տեղալ լսողների գլխին։ Շատ ժամանակ չի անցել նրա նախորդ աղմկահարույց ելույթներից, որոնցից յուրաքանչյուրը հանրային լայն դիսկուրսի առարկա են դարձել, արտահայտման ոճ եւ վարքագիծ թելադրել մեր երկրում։

Ասենք, երբ դատավորների մասին հայտարարեց, որ նրանք տերեր են փնտրում եւ վնգստում են սրա-նրա պատերի տակ, «վնգստալ» բառը հիմնովին ու անվերադարձ մտավ անգամ ամենակիրթ մարդկանց լեքսիկոն։ Երբ նա ԱԺ ամբիոնից անհայտ հասցեատերերին ուղղեց «շնաբարո դուրսպրծուկներ» բառակապակցությունը, այն դարձավ եթերում ու հանրային վայրերում ամենից շատ օգտագործվող արտահայտություններից մեկը։ Երեկ վարչապետն իր ելույթում կրկին անանուն ու անհասցե մեղադրանքներ է հնչեցրել, հայհոյել ու վիրավորել ինչ-որ երեւակայական թշնամիների, որոնց ստվերն իրեն հանգիստ չի տալիս։

Մի կարճ տեքստում նա ուղիղ 11 անգամ օգտագործել է «լիզել» բառը՝ ինչ-որ մարդկանց անվանելով «կոշիկ լիզողներ»։ Մինչդեռ ոչ մի կիրթ մարդ նման բառամթերք չի կիրառում, ոչ մի պատասխանատու մարդ նման մեղադրանքներ օդ չի շպրտում, իսկ ոչ մի «դուխով» մարդ դրանք չի անում անանուն։

Արմինե Օհանյան

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ