28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսքան ժամանակ ապօրինի գտնվել է կալանքի տակ. Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

armen-tavadyann-azat-ardzakvec-n173395-1

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։

«Արմեն Թավադյանը ժամերի ընթացքում կլինի ազատության մեջ։ Պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է»,- լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը.

«Հաստատվում է այն, ինչ ասում էինք վաղուց՝ այսքան ժամանակ պարոն Թավադյանն ապօրինի գտնվել է կալանքի տակ, ինչի իրավական հետևւանքներն ակնկալում ենք տեսնել պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ