26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օրենք` Նիկոլ Փաշինյանին դատապարտելու մասին. Հայելի

Հայաստանի խորհրդարանում բուռն քննարկումներ են ընթանում` ատելության խոսքի քարոզը, բռնության հանրային կոչերը քրեականացնելու օրենսդրական կարգավորումների շուրջ: Այս օրենքի հետ կապված ամենալուրջ խնդիրն այն է, որ թիրախում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Այս մասին բացահայտ չի հայտարարվում, բայց այն բովանդակությունն ու տրամաբանությունը, որը դրված է այս նոր կարգավորման հիմքում, լիակատար հիմք է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար` ատելության խոսքի քարոզչության հիմքով: Նիկոլ Փաշինյանն իր հանրային հռետորաբանությամբ ատելության և բռնության խոսքի քարոզչության թիվ 1 քաղաքական ջատագովը, երաշխավորն ու հետևաբար նաև պատասխանատուն է:

 Այդ նա էր, որ առաջին անգամ հայ հանրությանը բաժանեց սևերի և սպիտակների, այդ նա էր, որ դատավորներին անվանեց վնգստացող շներ, այդ նա էր, որ հրապարակավ հայտարարեց որոշակի մարդկանց ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին, այդ նա էր, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի <<ոչ>>-ի կողմնակիցներին անվանեց շնաբարո դուրսպրծուկներ, որոնց վնգստոցը դեռ լսվելու է:

Նոր նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար:

Կոչ ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Ատելության և բռնության խոսքի համար նախատեսվելու է կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

Վերը հիշատակված կոնկրետ օրինակներում Նիկոլ Փաշինյանը հանրային մեծ լսարանի առաջ թիրախավորել, պիտակավորել, ատելության և բռնության կոչ է ուղղել մարդկանց հասցեին` պայմանավորված նրանց քաղաքական, գաղափարական կամ մասնագիտական հայացքներով:

Անհնար է հերքել, որ Հայաստանում ատելության և բռնության խոսքի քարոզչության համար առավել քան բարենպաստ մթնոլորտի գլխավոր պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նա իր հրապարակային ճառերով ստեղծում է բարենպաստ մթնոլորտ, որպեսզի բոլորը ոգևորված հայհոյեն, սպառնան ու պիտակավորեն այպես կոչված ոչ յուրայիններին: Բավական է իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարվի բռնության և ատելության ենթատեքստով բառապաշարից, ատելության և բռնության քարոզը կնահանջի և կնվազի:

Այնպես որ, եթե իշխանությունն իսկապես ուզում է, որ նոր օրենքը չմնա թղթի վրա, պետք է անհապաղ գործ հարուցի հենց Նիկոլ Փաշինյանի դեմ: Դրանից հետո բոլորն անմիջապես կխելոքանան և հանգիստ կնստեն տեղները:
 Հայկ  Դավթյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ